Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Չէ, ծա՜նր է Հայրիկյանի խաչը

Չէ, ծա՜նր է Հայրիկյանի խաչը
25.09.2013 | 15:20

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին առաջին ատյանի դատարանը դատապարտել է 14 տարվա ազատազրկման: Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի մեկ այլ նախկին թեկնածուի` Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ պատվիրելու մեջ: Վարդան Սեդրակյանը իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ Հայրիկյանին չի հետաքրքրում Սեդրակյանի 14 տարին: Հայրիկյանին այլ բան է անհանգստացնում, որի մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում ` «Դատարանը միացաւ ամբաստանեալներին եւ հարցաքննութեան չկանչեց նախաքննութեան ժամանակ որպէս վկայ քննուած այն մարդկանց, ովքեր 100 000 ԱՄՆ դոլար էին նուիրել որպէս պատուրատու ճանաչուած անձին: Նրանց քննելով էր կարելի մերձենալ գլխաւոր պատուիրատուին: Այդ պատճառով ես հիասթափուած եմ այս գործի ընթացքից»: Այսինքն` Հայրիկյանը դեռևա այն կարծիքին է, թե Վարդան Սեդրակյանը ընդամենը միջնորդ է այս գործում և նույնիսկ այս պարագայում նա համարում է, որ 14 տարի ազատազրկումը քիչ է միջնորդի համար:

Ըստ դատարանի վճռի Սեդրակյանն է պատվիրատուն Հայրիկյանի դեմ մահափորձի, սակայն դատարանը չի տվել ոչ պակաս կարևոր հարցի պատասխանը` ինչու՞ էր Վարդան Սեդրակյանը ցանկանում սպանել Հայրիկյանին: Իսկ հարցը Հայրիկյանի համար ավելի քան պարզ է` դա պետք էր ՌԴ իշխանություններին: Իր վերջին ասուլիսին նա խոսել է ռուս վերլուծաբանների մասին, ովքեր իբր կարծում էին, թե Հայրիկյանը ամենահավանական թեկնածուն է և նկատի ունենալով այդ հանգամանքը սարսափած էին, որ Հայաստանի նախագահ կդառնա կատաղի անկախական ու Հայաստանի ինքնիշխանության «հայր» Հայրիկյանը: Իրականում այս գործում հարցերը շատ են, բայց դրանք ոչ միայն պատվիրատուին բացահայտելու, այլև Սեդրակյանի` գործի հետ կապ ունենալու, Հայրիկյանի և գործով առնչվող մի շարք վկաների հակասական ցուցմունքների շարքից են: Իսկ Հայրիկյանը սրանք թողած ևս մեկ անգամ հարկ է համարել վիրավորել պետության կողմից իրեն տրամադրված օգնության հետ չհամաձայնողներին` նրանց անվանելով «որոշ թեթևսոլիկներ», ովքեր «ճղճղում են»: Անկախության «ռահվիրան» նաև նկատել է, թե Սեդրակյանը չի աշխատում, բայց նրա մեքենան իր մեքենայից թանկարժեք է: Հեռու մնալով Սեդրակյանի դատապաշտանը դառնալու մտայնությունից մի տրամաբանական հարց է ծագում` իսկ որտե՞ղ է աշխատում Պարույր Հայրիկյանը: Ոչ հեռու անցյալում` նախագահական ընտրությունների ժամանակ նա հայտարարագրել էր իր ունեցվածքը, ըստ որի նա ունի մեկ կիսակառույց շինություն և հողամաս Դավիթաշենում, կիսակառույց շինություն և հողամաս Կոտայքի մարզի Գողթ գյուղում, հողամաս նույն գյուղում, շինություն և հողամաս Գեղարքունիքի մարզում (համասեփականատեր), ավտոմեքենա «Ջիփ Լարեդո»` 2003-ի արտադրության, MGM ընկերության 300 բաժնետոմսեր և դրամական միջոցներ: Փաստորեն, Պարույր Հայրիկյանին ավելի շատ այն դետալներն են հուզում, որոնք վիրավորում են յուր` «արտոնյալ անկախականի» ինքնասիրությունը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1507

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Թավշյա» հարաբերություններ
«Թավշյա» հարաբերություններ